00:50  ,  29 հունվարի, 2014

Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցն՝ առաջիկա մենամարտի մասին (ֆոտո)

Գերմանիայում հունվարի 28-ին կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (46-3, 26 նոկաուտ) եւ այդ տիտղոսի նախկին տիրակալ Արթուր Աբրահամի (38-4, 28 նոկաուտ) մամուլի ասուլիսը: 2 բռնցքամարտիկներն անդրադարձել են մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում կայանալիք մենամարտին, որը երրորդը կլինի նրանց միջեւ:

Արթուր Աբրահամ. «Անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Մարտի 1-ին կանեմ ամեն բան՝ չեմպիոնական տիտղոսս վերադարձնելու համար: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Ռոբերտ Շտիգլից. «2013 թվականը հաջող էր ինձ համար: Ես վերադարձրի չեմպիոնական տիտղոսը եւ 2 անգամ պաշտպանեցի այն: Այժմ ունեմ մեկ նպատակ՝ հաղթել եւ անունս գրել բռնցքամարտի պատմության մեջ: 3 անգամ նույն մրցակցի դեմ չեմպիոնական մենամարտ անցկացնելը նորույթ է»,- նշել է 32-ամյա գերմանացին, փոխանցում է Boxen.de-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության հասավ տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում