Հունվարի 26-ին Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Ալտեն Կաուեում կազմակերպել է իր ամանորյա ընդունելությունը, որին ներկա էին 500 հյուրեր, փոխանցում է Գերմանիայի փոխչեմպիոնի Twitter-ի էջը։
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով լուսանկարվել է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու եւ սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչի հետ։ 25-ամյա կիսապաշտպանը լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» տանը չի կարողացել հաղթել «Աուգսբուրգին» եւ Մյունխենի «Բավարիային» զիջում է 14 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում