Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներխուժման ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվանը։
26-ամյա ֆուտբոլիստը ֆեսյբուքյան իր էջում տեղադրել է Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Հանգչիր խաղաղությամբ, իրական հերոս»։
19-ամյա սերժանտի հուղարկավորման արարողությանը տեղի է ունեցել հունվարի 22-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում