20:12  ,  21 հունվարի, 2014

Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի մասին

2013թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 25 տարեկան: Մի քանի հետաքրքիր փաստ ֆուտբոլիստի մասին:

Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին: Կարողանում է հաղորդակցվել պորտուգալերեն: Այժմ սովորում է գերմաներեն:

Սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի Երեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետում:

Հենրիխի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Զիդանն է:

Մանկության ամենասիրելի թիմը «Արսենալն» է:

Առաջին խաղը, որ դիտել է ստադիոնում՝ 1996թ. Հայաստան - Գերմանիա

Սիրած ֆիլմը՝ «300 սպարտացիներ»:

Ֆուտբոլից բացի խաղում է նաեւ շախմատ:

Սիրում է թենիս:

Սիրում է խաղալ Playstation:

Կյանքի ամենաթանկ խորհուրդը, որ ստացել է. «Աշխատիր, ստեղծիր քո անունը, այուհետեւ անուդ կաշխատի քեզ վրա»:

Սիրած գույները՝ սպիտակ եւ կապույտ:

Սիրած վայրը Երեւանում Թումանյան փողոցն է:

Հենրիխն իրեն համարում է ֆատալիստ:

Հենրիխի մայրական տատիկը ռուս է:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով