21:00  ,  29 ապրիլի, 2012

«Տոտենհեմը» դարձյալ չորրորդն է

Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահների թվում գտնվող «Բլեքբեռնի» դարպասը:

22-րդ րոպեին Հոլանդիայի հավաքականի կիսապաշպան Ռաֆայել վան դեր Վարտն առաջ մղեց «Տոտենհեմին», իսկ 75-րդ րոպեին անգլիացի պաշտպան Կայլ Ուոկերը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 62 միավոր եւ, շրջանցելով «Չելսիին» ու «Նյուքասլին», բարձրացավ չորրորդ տեղ: «Բլեքբեռնը» 31 միավորով 19-րդն է:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 30-ին, կկայանա մանչեսթերյան դերբին. երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի մրցաաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս պահին թիմերի միջեւ եղած տարբերությունը երեք միավոր է:

Անգլիայի առաջնություն. 36-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բլեքբեռն»՝ 2:0

Վան դեր Վարտ, 22, Ուոկեր, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում