18:39  ,  29 ապրիլի, 2012

«Չելսի» - ՔՊՌ՝ 6:1. Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում հանդիպեցին լոնդոնյան երկու ակումբները՝ «Չելսին» ու «Քուինզ Պարկ Ռեյնջերսը»: Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հաղթեց 6:1 հաշվով:

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը: Մեկական անգամ աչքի ընկան անգլիացի հարձակվող Դանիել Ստարիջը, ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան ու թիմի ավագ Ջոն Թերին: Հյուրերի հեղինակության գնդակը հանդիպման վերջնամասում խփեց Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն:

«Չելսին» 61 միավորով 5-րդ տեղում է, իսկ ՔՊՌ-ն 34 միավորով 17-րդն է:

Անգլիայի առաջնություն. 36-րդ տուր

«Չելսի» - «Քուինզ Պարկ Ռեյնջերս»՝ 6:1

Ստարիջ, 1, Թերի, 13, Տորես, 19, 25, 64, Մալուդա, 80 – Սիսե, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում