18:00  ,  29 ապրիլի, 2012

Հայաստան – Թուրքմենստան՝ 4:2

Ալմա Աթիում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարի երկրորդ խաղային օրը ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 4:2 հաշվով առավելության է հասել Թուրքմենստանի նկատմամբ:

Հայկական թիմի կազմում մեկական գնդակ են խփել Օրբելի Համբարձումյանը («Ուլիս»), Արամ Սարգսյանը («Բանանց»), Ալիկ Առաքելյանը («Միկա») եւ Էդուարդ Ավագյանը («Բանանց»):

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռոման Սիմոնյանի թիմը 0:5 հաշվով պարտվել էր Հունգարիայի հավաքականին:

Մայիսի 1-ին Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի մրցակիցը կլինի Ղազախստանի հավաքականը, որը երկրորդ խաղում նվազագույն հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում