16:46  ,  29 ապրիլի, 2012

Գյումրիում վերաբացվեց քաղաքային ստադիոնը. մեկնարկեց Հայաստանի Գավաթի եզրափակիչը

Գյումրիի նորաբաց քաղաքային ստադիոնում մեկնարկեց «Շիրակ» - «Իմպուլս» Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Երկու թիմերն էլ երբեք չեն նվաճել Հայաստանի գավաթը, իսկ «Իմպուլսն» առաջին անգամ է դուրս գալիս եզրափակիչ:

Հանդիպումից առաջ վերակառուցված ստադիոնն օրհնեց Շիրակի թեմի առաջնորդը: Ողջյունի խոսքով հանդես եկավ Ռուբեն Հայրապետյանը: Հանդիպմանը ներկա է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գյումրիում ցուրտ եղանակ է, անձրեւ է տեղում, սակայն ստադիոնը լեփ-լեցուն է, մրցավայրից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Գյումրիում ֆուտբոլասերներին բաժանվել են անվճար տոմսեր:

Հայաստանի Գավաթ. եզրափակիչ

«Իմպուլս»

1. Գոռ Էլազյան, 15. Էդուառդ Կակոսյան, 5. Վաչիկ Եղիազարյան, 13. Ալհասան Իլիասու, 5. Ջուլիանո Խիմենես, 7. Արթուր Բարսեղյան, 10. Նարեկ Դավթյան, 11. Ռումյան Հովսեփյան, 8` Կոնստանտին Մանդռիչենկո20. Ֆիլիպ Տիմով, 22. Նորայր Գյոզալյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց

«Շիրակ»

22. Արթուր Հարությունյան, 2. Հովհաննես Գրիգորյան, 4. Դիդյե Բորիս, 5. Լի Լամին Յորո, 8. Տիգրան Դավթյան, 9. Ֆուֆանա Բեկո, 10. Դավիթ Հակոբյան, 12. Անդրանիկ Բարիկյան, 15.Կարլեն Ալեքսանյան, 19. Կարեն Մուրադյան, 21. Գեւորգ Հովհաննիսյան

Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյան

Հանդիպման գլխավոր մրցավար` Անդրա դե Մարկո (Իտալիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում