15:51  ,  29 ապրիլի, 2012

Ռոնալդուի 43-րդ գոլը, «Ռեալի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սեւիլիայի» դարպասը:

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Պրիմերայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին իր գոլերի քանակը հասցրեց 43-ի՝ երկու գոլով գերազանցելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

«Ռեալը» 91 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 81 միավորով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» այսօր՝ ապրիլի 29-ին, կհյուրընկալվի Մադրիդի «Ռայո Վալեկանոյին»: «Սեւիլիան» 35 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 3:0

Ռոնալդու, 19, Բենզեմա, 48, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում