14:11  ,  29 ապրիլի, 2012

ՀՖՖ-ն կծախսի 3,750 միլիարդ դրամ

2012 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծախսերը կկազմեն մոտ 3 միլիարդ 750 միլիոն դրամը: Գումարի զգալի մասը կստացվի ՖԻՖԱ-ից եւ ՈւԵՖԱ-ից: Հեռուստատեսային իրավունքի վաճառքից ակնկալվում է 1 միլիարդ 100 միլիոն դրամ:

ՀՖՖ 10-րդ ժողովում ներկայացվել է կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, Գյումրիից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

2011-ին Ֆեդերացիայի ծախսը կազմել է շուրջ 2 միլիարդ 890 միլիոն դրան: Տարվա ընթացքում ֆինանսական մուտքը եղել է ավելի քան 3 միլիարդ դրամ, որից 600 միլիոն դրամ ստացել է հեռուստահեռարձակումների իրավունքի վաճառքից:

Մնացորդը կազմել է 233 միլիոն դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում