13:44  ,  29 ապրիլի, 2012

«Յուվենտուսն» աչք է դրել Բրանիսլավ Իվանովիչի վրա

Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը:

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ թուրինցիների գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն է:

28-ամյա ֆուտբոլիստը 2008-ին Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում Իվանովիչը 36 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում եւ դարձել է հինգ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով