08:30  ,  29 ապրիլի, 2012

Հայաստանի Գավաթ. բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Շիրակին»

Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ Գյումրիի «Շիրակը» Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհաղթի Դիլիջանի «Իմպուլսին» եւ պատմության մեջ առաջին անգամ կհռչակվի երկրի գավաթակիր:

Գյումրեցիների` գավաթակիր հռչակվելու գործակիցը 1.35 է, իսկ դիլիջանցիներինը՝ 2.7:

Եզրափակիչ խաղում «Շիրակի» հաղթանակը գնահատվում է 1.9 գործակցով, «Իմպուլսին»՝ 3.4, իսկ ոչ ոքին ունի 3 գորրծակից: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Գյումրիի վերակառուցված քաղաքային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում