01:11  ,  29 ապրիլի, 2012

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2:2

Իտալական A Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Նապոլիի» հետ՝ 2:2:

Առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացի կիսապաշտպան Մարկինյոն բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Ռոմային»: Ընդմիջումից անմիջապես հետո Կոլումբիայի հավաքականի պաշտպան Կամիլո Սունիգան խփեց «Նապոլիի» պատասխան գնդակը, իսկ 68-րդ րոպեին ուրուգվայցի ռմբարկու Էդիոսոն Կավանին առաջ մղեց նեապոլցիներին: Այնուամենայնիվ, հանդիպման ավարտից երկու րոպե առաջ բրազիլացի կիսապաշտպան Ֆաբիո Սիմպլիսիոն խփեց «Ռոմայի» երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

«Ռոման» 51 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Նապոլին» 55 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Իտալիայի առաջնություն. 35-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2:2

Մարկինյո, 41, Սիմպլիսիո, 88 – Սունիգա, 49, Կավանի, 68

«Պալերմո» - «Կատանիա»՝ 1:1

Միկոլի, 47 – Լեգրոտալե, 25

«Կալյարի» - «Կյեւո»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով