15:18  ,  28 ապրիլի, 2012

Տարվա լավագույն դանքերը

Ամսվա լավագույն բասկետբոլիստներ են ճանաչվել «Նյու Յորքի» ռմբարկու Կարմելո Էնթոնին եւ «Լոս Անջելես Կլիպերսի» պաշտպան Քրիս Փոլը:

Էնթոնին «Նյու Յորքի» կազմում ապրիլին անցկացրել է 13 հանդիպում: Դրանցից 9-ում թիմը հաղթանակ է տարել: Կարմելոն յուրաքանչյուր խաղում վաստակել է միջինը 29,8 միավոր:

Քրիս Փոլն ու «Լոս Անջելես Կլիպերսն» անցկացրել են 14 հանդիպում եւ հաղթել են 9 խաղում: Կրիսի միջին արդյունավետությունը կազմել է 20,7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով