00:54  ,  28 ապրիլի, 2012

Շարապովան հաղթեց երեք ժամում

Շտուտգարտում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան դժվարին պայքարում հաղթեց Ավստրալիայի ներկայցուցիչ Սամանտա Ստոսուրին՝ 6:7, 7:6, 7:5:

Մրցախաղը տեւել է երեք ժամ մեկ րոպե:

Շտուտգարտի մրցաշարին առաջին անգամ մասնակցող Մարիա Շարապովայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Անժելիկ Կերբեր (Գերմանիա) – Պետրա Կվիտովա (Չեխիա) զույգի հաղթողը:

Շտուտգարտ. 1/4 եզրափակիչ

Սամանտա Ստոսուր (Ավստրալիա, 5) – Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2) - 7:6, 6:7, 5:7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում