16:59  ,  16 դեկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են եղել երեք օր առաջ (ֆոտո)

Twitter-ի @gazprom_mafia օգտատերը երեք օր առաջ հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքը, որը պաշտոնապես հայտնի է դարձել դեկտեմբերի 16-ին, փոխանցում է Lenta.ru-ն։

Դեկտեմբերի 13-ին նա առանձին հաղորդագրություններով հրապարակել է բոլոր 8 զույգերի մասնակիցներին։ Իրեն «ֆուտբոլի սիրահար Ռուսաստանից» կոչող օգտատերը հաստատել է այն հայտարարությամբ, որ վիճակահանության արդյունքները նախօրոք հայտնի էին «Գազմպրոմ» ընկերությունում։ Նրա խոսքով՝ նա այդ բացահայտումն արել է ֆուտբոլն ավելի մաքուր դարձնելու համար։

Հաղորդագրությունների հեղինակը պնդում է, որ «Գազմպրոմ» ընկերությունը, որը հովանավորում է 1/8 եզրափակիչ դուրս եկած երեք ակումբներին («Զենիթ», «Շալկե», «Չելսի»), օգտագործում է իր ազդեցությունը դրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում