00:05  ,  8 դեկտեմբերի, 2013

Թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը բախվեց Էմիր Սպահիչի հետ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լեւերկուզենի «Բայերի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղի վերջնամասում բախվեց հյուրերի բոսնիացի պաշտպան Էմիր Սպահիչի հետ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին դուր չեկավ, թե ինչպես է Սպահիչը կոպիտ սահանկում կատարում «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւնադովսկու դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ այդ դրվագից հետո Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից, իսկ «Բարուսիան» պարտվել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում