13:50  ,  4 դեկտեմբերի, 2013

«Ակտոբեի» մարզական տնօրեն. Մարկոս Պիզելին կարող է հայտնվել Ղազախստանում

Մարկոսը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց հնարավոր է «Ակտոբեն» ձեռք բերի: Մեզ շատ ֆուտբոլիստների են առաջարկում, դեռ պետք է որոշենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Ղազախստանի նորընծա չեմպիոն «Ակտոբեի» մարզական տնօրեն Իգոր Կիստերը: Նա հաստատեց լուրերը, թե ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:

Ճի՞շտ են լուրերը, որ Մարկոս Պիզելին այս ձմռանը կարող է տեղափոխվել «Ակտոբե»:

Մարկոսը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց հնարավոր է «Ակտոբեն» ձեռք բերի: Մեզ առաջարկել են գնել նրան, բայց այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Այժմ թիմը մեկնել է արձակուրդ: Դեկտեմբերի 15-ին կհավաքնվենք եւ այդ ժամանակ կսկսենք քննարկել տրանսֆերային ծրագրերը: Մեզ շատ ֆուտբոլիստների են առաջարկում, դեռ պետք է որոշենք: Կտեսնենք, թե ինչ կասի մարզիչը, այնուհետեւ կսկսենք ուսումնասիրել բոլոր պայմանները:

Ի՞նչ կասեք Ռոբերտ Արզումանյանի մասին: Ակումբի ղեկավարությունը գո՞հ է նրանից:

Այո, նրանից շատ գոհ են: Ռոբերտն այս տարի  ծնկի վնասվածք ուներ, իսկ ընդհանուր առմամբ, նա իր աշխատանքը կատարում է բարեխղճորեն: Հուսանք՝ եկող տարի նա կավելացնի:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով