21:09  ,  28 նոյեմբերի, 2013

Միխայիլ Վարդապետով. Արաս Օզբիլիզը վնասվածք չի ստացել

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նոյեմբերի 28-ին կայացած ռուսական ակումբի մարզումը չի կարողացել ավարտել թեթեւակի վնասվածքի պատճառով։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովն ասաց, որ ֆուտբոլիստի մոտ ոչ մի խնդիր չկա: Արասն ունի հին վնասվածք, որը երբեմն հիշեցնում է իր մասին: Դրանից ելնելով ֆուտբոլիստը ոչ միշտ է մարզվում ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

«Օզբիլիսը երեկ ամբողջ մարզումն անցկացրեց, իսկ այսօր՝ ոչ: Վաղը մենք պետք է զննենք նրան: Արասը երբեմն ցավեր է ունենում: Դա նրա հին վնասվածքն է»,- ասաց Վարդապետովը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով