Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը քիչ առաջ մայր է դարձել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել:
Անվանի ծանրամարտիկն ամուսնացել է 2012թ. հունիսին, վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Ավելի վաղ ամուսինները հայտնել էին, որ որդուն անվանակոչելու են Վաչե՝ Էրիկի հոր անունով:
Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ ապրում է Երեւանում: Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986թ. Գյումրիում: Նա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է հռչակվել 2009թ. նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարում նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:11 , 2 նոյեմբերի
14:40 , 2 նոյեմբերի 
14:04 , 2 նոյեմբերի
13:01 , 2 նոյեմբերի
12:45 , 2 նոյեմբերի
12:15 , 2 նոյեմբերի 
11:38 , 2 նոյեմբերի
11:14 , 2 նոյեմբերի 
11:04 , 2 նոյեմբերի
10:55 , 2 նոյեմբերի