Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը որդի է ունեցել

00:14   28 նոյեմբերի, 2013

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը քիչ առաջ մայր է դարձել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել: 

Անվանի ծանրամարտիկն ամուսնացել է 2012թ. հունիսին, վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Ավելի վաղ ամուսինները հայտնել էին, որ որդուն անվանակոչելու են Վաչե՝ Էրիկի հոր անունով:  

Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ ապրում է Երեւանում: Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986թ. Գյումրիում: Նա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է հռչակվել 2009թ. նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարում նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։