12:38  ,  21 փետրվարի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները սպասում են Ֆերգյուսոնի պատասխանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ակումբի հետ նոր պայմանագիր կկնքեն միայն այն դեպքում, երբ կիմանան, թե մինչեւ երբ է Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստվում մնալ մանկխունիական ակումբում:

Փետրվարի սկզբին Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ դեռեւս 2-3 տարի  չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Բացի այդ, շոտլանդացի մասնագետը ցանկանում է մարզչական կարիերան ավարտելուց հետո մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում, որպեսզի թիմին օգնի ճիշտ ընտրություն կատարել իրեն փոխարինող գտնելու գործում, հաղորդում է The Telegraph-ը:

Radio 5 Live-ին տված հարցազրույցում Սեր Ալեքսը խոստովանել է, որ իր կարիերայի ավարտելու մասին խոսակցությունները բացասաբար են ազդում թիմի ֆուտբոլիստների նոր պայմանագիր ստորագրելուն:

«Նրանք բոլորը հարցնում են: Ֆուտբոլիստներն ու նրանց գործակալներն ակումբի գործադիր տնօրենին հարցնում եմ իմ առաջիկա ծրագրերի մասին, եւ Դեւիդ Գիլը պատասխանում է, որ Սեր Ալեքսը դեռեւս չի պատրաստվում թոշակի գնալ: Դա այն հարցը չէ, որին մենք կարող ենք ճիշտ պատասխան տալ, քանի որ չգիտենք, թե ինչ կլինի առաջիկայում: Մենք երբեք չենք քննարկել, թե ով է փոխարինելու ինձ: Մեզ պետք այնպիսի մեկը, ով ակումբում աշխատելու փորձ կունենա»,- հայտարարել է Ֆերգյուսոնը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում