10:35  ,  26 ապրիլի, 2012

Շարապովան սպասում է մրցակցին

Ռուսաստանի Մարիա Շարապովան դուրս եկավ Շտուտգարտի WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետը դուրս թողեց ֆրանսիացի Ալիզե Կորնեին, որը երկրորդ խաղափուլում հրաժարվեց պայքարից:

Շարապովան կհանդիպի Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) – Յուլյա Գերգես (Գերմանիա) զույգի հաղթողի հետ:

Շտուտգարտ, Գերմանիա

Երկրորդ շրջան

Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Ալիզե Կորնե (Ֆրանսիա)` 6:3, 1:0 (Կորնեն հրաժարվեց)

Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – Գրետա Արն (Հունգարիա)` 6:3, 6:4

Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – Ելենա Յանկովիչ (Սերբիա)` 6:3, 1:0 (Յանկովիչը հրաժարվեց)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում