12:46  ,  18 նոյեմբերի, 2013

Մասիս Ոսկանյան. Հույս ունեմ, որ լիովին պատրաստ կլինեմ հավաքականի առաջիկա խաղերին

«Արդեն երկու շաբաթ է, ինչ մարզվում եմ թիմի հետ: Չեմ կարող ասել, որ հարյուր տոկոսով պատրաստ եմ, սակայն անում եմ ամեն ինչ առաջ շարժվելու համար»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բելգիական «Ռոսելարում» հանդես եկող Մասիս Ոսկանյանը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումները: 

Նոյեմբերի 16-ին Մասիսը կարճատեւ դադարից հետո կրկին վերադարձավ խաղադաշտ: Նա հինգ րոպե մասնակցեց Բելգիայի առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի «Ռոսելար» - «Հեյսթին» հանդիպմանը:

«Մարզիչս ասում է, որ հանգիստ լինեմ, մեծ ռիսկերի չդիմեմ, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Հույս ունեմ, որ լիովին ապաքինված կլինեմ հավաքականի առաջիկա խաղերից առաջ»,- ասաց Ոսկանյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով