13:42  ,  25 ապրիլի, 2012

Ռոնալդու. Եկել է «Ռեալի» ժամանակը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Արքայական ակումբը գտնվում է գերազանց մարզավիճակում եւ նրան կանգնեցնելն ուղղակի անհնար է։

«Եկել է «Ռեալի» ժամանակը։ Մենք պետք է հաղթենք «Բավարիային», չնայած դա այնքան էլ հեշտ գործ չէ։ «Ռեալը» մեածագույն ակումբ է եւ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում։ Այս պահին մեզ կանգնեցնել հնարավոր չէ։ «Ռեալն» այն թիմն է, որն արժանի է հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով