14:18  ,  13 նոյեմբերի, 2013

Գեւորգ Կասպարովը՝ «Զոբ Ահանից» հեռանալու պատճառների մասին

«Խնդիրը ֆուտբոլային չէ, եթե դու լավ ես խաղում եւ օգնում ես թիմին, իսկ մարզիչը քեզ չի վստահում»: 

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը, ով վերջերս հեռացել է իրանական «Զոբ Ահան» ակումբից:

Գեւորգ, լքեցիք «Զոբ Ահանը»: Ո՞րն էր իրական պատճառը:

Խնդիրը ֆուտբոլային չէ, եթե դու լավ ես խաղում եւ օգնում ես թիմին, իսկ մարզիչը քեզ չի վստահում: Նա նախընտրում է խաղացնել իր բերած դարպասապահին եւ պատճառաբանում է դա, որ ես շատ եմ հրավիրվում ազգային հավաքական:

Ի՞նչ ես մտածում այս պահին անել: Կվերադառնա՞ս Հայաստան:

Դեռ չգիտեմ, կան մարդիկ ովքեր զբաղվում են իմ գործերով: Քննարկում ենք տարբերակներ:

Բայց դու ավելի շատ կցանկանայիր մնալ Իրանի առաջնությունում:

Իրանի առաջնությունն ավելի ուժեղ է քան Հայաստանինը: Կցանկանայի հանդես գալ ավելի ուժեղ առաջնություններում:

Քանի որ «Զոբ Ահանում» չստացվեց, չե՞ս զղջում, որ ժամանակին լքեցիր «Միկան»:

Ես ոչ մի բանի համար ճեմ զղջում: Երկու ամիս է ինչ չեմ խաղում, սակայն միշտ եղել եմ համար մեկը: «Միկան» ինձ համար շատ հարազատ թիմ է, քանի որ այնտեղ շատ լավ տարիներ եմ անցկացրել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով