21:21  ,  24 ապրիլի, 2012

Կրամնիկը հավասարեցրեց հաշիվը

Ցյուրիխ կայացած Լեւոն Արոնյան (2820, Հայաստան) – Վլադիմիր Կրամնիկ (2801, Ռուսաստան) ընկերական մրցախաղի երրորդ պարտիան ավարտվեց ռուս գրոսմայստերի հաղթանակով:

Սեւերով խաղացող Լեւոն Արոնյանը հանձնվեց 42-րդ քայլում:

Այս հաղթանակից հետո Կրամիկը հավասարեցրեց մրցախաղի ընդհանուր հաշիվը՝ 1.5 - 1.5: Չորրորդ պարտիան կկայանա վաղը՝ ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ Արոնյան – Կրամնիկ մրցախաղը բաղկացած է վեց դասական պարտիաներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով