19:47  ,  24 ապրիլի, 2012

Կաֆուն ֆուտբոլ կխաղա Բոլիվիայի նախագահի հետ

Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն Բոլիվիայում կմասնակցի ընկերական հանդիպման։ Նրա թիմին կդիմակայի Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի թիմը, հաղորդում է Veja.com-ը։

Ապրիլի 28-ին կայանալիք հանդիպումը նվիրված է Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից 124 կմ հեռավորության վրա գտնվող Սանտյագո դե Կոլյանա քաղաքի ստադիոնի բացմանը։ Ֆուտբոլիստները կխաղան ծովի մակերեսից 4153 մետր բարձրության վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով