16:42  ,  24 ապրիլի, 2012

«Բարսելոնա» - «Չելսի». բուքմեյքերների կարծիքը

Եվրոպական բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի: Կիսաեզրափակիչի առաջին խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը նվազագույն հաշվով պարտվել է Լոնդոնի «Չելսիին»:

Կատալոնական ակումբի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը գնահատվում է 1.4 գործակցով, իսկ լոնդոնցիներինը՝ 2,7:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» հաղթանակն ունի 1.25 գործակից, «Չելսիինը»՝ 10, իսկ ոչ ոքիի գործակիցը 6.5 է:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 24-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով