16:30  ,  24 ապրիլի, 2012

«Լացիոն» մեկ տարվա պայմանագիր է առաջարկում Նեստային

«Միլանի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Նեստան ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է տեղափոխվել «Լացիո»:

Միլանյան ակումբը դեռեւս չի շտապում երկարաձգել 36-ամյա ֆուտբոլիստի պայմանգրի ժամկերտը, որը լրանում է ամռանը:

Football Italia-ն հայտնում է, որ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Նեստային, իսկ համաձայնագրի ավարտից հետո՝ ակումբի տնօրենի պաշտոնը:

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ MLS-ում հանդես եկող մի շարք ակումբներ:

Նեստան պրոոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է հենց «Լացիոյում»՝ 2002-ին տեղափոխվելով «Միլան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում