12:41  ,  24 ապրիլի, 2012

23-ամյա ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ

Նովոսիբիրսկում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մահացել է «Նովոգոդնայա» սիրողական ակումբի ավագ Եվգենի Գերասիմովը: 23-ամյա ֆուտբոլիստը վատ է զգացել քաղաքային մրցաշարի ժամանակ:

Հաղորդվում է, որ Եվգենին ինքն է հեռացել խաղադաշտից՝ պահանջելով փոխարինում: Նախնական տվյալներով ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել: Դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Դեպքի մանրամասները պարզվում են, գրում է sibinfo.su-ն:

Վերջին 20 տարվա ընթացքում սիտի հետ կապված խնդիրների պատճառով մարզումների եւ հանդիպումների ժամանակ մահացել են 30-ից ավելի ֆուտբոլիստներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով