13:36  ,  4 նոյեմբերի, 2013

Դարկո Բոնդիչ. Հրայր Մկոյանն առանց պատճառի հարվածեց ինձ

Դուք կարող եք դիտել խաղի տեսագրությունը եւ կհամոզվեք, որ ես ոչ մի վիրավորական բան չեմ ասել Հրայր Մկոյանին: Առանց պատճառ մարդուն հարվածելը, ճիշտ չէ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Արարատի» սերբ կիսապաշտպան Դարկո Բոնդիչը՝ մեկնաբանելով «Գանձասարի» դեմ Կապանում տեղի ունեցած խաղից հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի հետ բախումը:

«Ես չեմ վիրավորել Հրայր Մկոյանին: Կարծում եմ՝ Մկոյանը բարկացած էր, քանի որ նրա թիմը պարտվում էր: Իսկ նրա արարքը ոչ մարզական վարք էր: Դուք կարող եք դիտել խաղի տեսագրությունը եւ կհամոզվեք, որ ես ոչ մի վիրավորական բան չեմ ասել նրան: Առանց պատճառ մարդուն հարվածելը, ճիշտ չէ: Ես ոչ մի վատ բան չեմ արել: Չգիտեմ, ինչու նա ընդհարվեց ինձ հետ: Մինչեւ այդ դրվագը նա մեկ անգամ էլ էր հրել ինձ, իսկ ես պատասխանել էի նրան, բայց վիրավորական բան չէի ասել: Խաղից հետո մենք չխոսեցինք, ոչինչ չպազաբանեցինք նրա հետ: Ես իմ թիմի հետ գնացի՝ նշելու հաղթանակը: Մյուս ֆուտբոլիստները տեսան, որ նա գուցե ցանկանում է զրուցել ինձ հետ, բայց ոչինչ տեղի չունեցավ»,- զրույցում ասաց Բոնդիչը:

Հիշեցնենք, որ Կապանի «Գանձասարի» եւ Երեւանի «Արարատի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի խաղից հետո բախում էր տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ: «Գանձասարի» պաշտպան Հրայր Մկոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Դարկո Բոնդիչը վիրավորել է իրեն:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով