19:45  ,  23 ապրիլի, 2012

Զիդանի վիդեոկոչը` «Ռեալի» երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» ակումբային կառույցում աշխատող լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը ապրիլի 25-ին կայանալիք «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Արքայական ակումբի երկրպագուներին է դիմել հատուկ վիդեոկոչի միջոցով: Ակումբի կայքում հայտնված տեսահոլովակը ակնարկում է, որ պատասխան խաղում երկրպագուների աջակցությունը կարող է վճռական դեր ունենալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով