17:40  ,  23 ապրիլի, 2012

Տուրեին որակազրկում է սպառնում

Յայա Տուրեին սպառնում է որակազրկում Անգլիայի առաջնության 35-րդ տուրի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում անպարկեշտ ժեստ ցույց տալու համար, գրում է The Telegraph-ը:

Եթե Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատի, որ ժեստն ուղղված է եղել «Վուլվերհեմփթոնի» երկրպագուներին, ապա Տուրեն կարժանանա նույն պատժամիջոցին, ինչ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը «Ֆուլհեմի» երկրպագուների հասցեին արած ժեստի համար: Ուրգվայցին որակազրկվեց մեկ խաղ:

Հաջորդ տուրում կկայանա մանչեսթերյան դերբին, որն էլ կվճռի չեմպիոնությանը հարցը եւ հնարավոր է` Ռոբերտո Մանչինին ստիպված լինի խաղալ առանց իր լավագույն ֆուտբոլիստներից մեկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում