14:34  ,  23 ապրիլի, 2012

Աբրամովիչը 1 միլիոն դոլար է խոստացել Դի Մատեոյին «Բարսելոնային» հաղթելու համար

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մեկ միլիոն դոլար է խոստացել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոյին, եթե լոնդոնցիները դուրս գան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ նվաճեն գավաթը:

Հիշեցնենք, որ  «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը «Չելսին» կանցկացնի ապրիլի 24-ին «Կամպ Նոու» ստադիոնում:

Լոնդոնում կայացած առաջին խաղում Աբրամովիչի թիմը հաղթեց 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով