20:20  ,  28 հոկտեմբերի, 2013

Արթուր Սարկիսովը՝ «Ակտոբե» տեղափոխության մասին

Չեմ պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: 26-ամյա ֆուտբոլիստը մենկանաբել է ղազախական Sports.kz-ի տարածած տեղեկությունը, թե ինքն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարող են տեղափոխվել ղազախական «Ակտոբե»:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել: Ինքս էլ կցանկանայի իմանալ, թե որտեղից են հայտնվել այդ լուրերը»,- զրույցում ասաց Սարկիսովը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիոսվը 2013-ի ամռանն է տեղափոխվել «Ուրալ», որի կազմում Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի՝ խփելով մեկ գոլ:

Վերա Մարտիոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով