01:21  ,  23 ապրիլի, 2012

Հայաստան - Եգիպտոս` 1:2

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտվեց Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու երրորդ խմբի մրցաշարը: 5-8-րդ տեղերի համար խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվեց Եգիպտոսի հավաքականին:

Մենախաղում հաղթանակ տարավ Անի Ամիրաղյանը, Նունե Խաչատրյանը պարտվեց: Զուգախաղում Անի Ամիրաղյանին ընկերակցեց Աննա Մոսիսյանը: Հայաստանի զույգը տանուլ տվեց հանդիպումը:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղարկությունում դարձյալ հանդես կգա երրորդ խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում