22:05  ,  22 ապրիլի, 2012

Արդա Թուրանը հաղթանակ պարգեւեց «Աթլետիկոյին»

Իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3:1 հաշվով առավելության հասավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ:

Խաղի 9-րդ րոպեին ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինն առաջ մղեց մադրիդցիներին, սակայն 10 րոպե անց իսպանացի պաշտպան Դիդակ Ռոսելյոն խփեց «Էսպանյոլի» պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեում Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով «Աթլետիկոյին»:

Դիեգո Սիմյոնեի թիմը 48 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Էսպանյոլը» 45 միավորով 10-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 3:1

Գոդին, 9, Թուրան, 59, 61 – Դիդակ, 19

«Ռասինգ» - «Աթլետիկ»՝ 0:1

Տոկերո, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում