18:58  ,  22 ապրիլի, 2012

«Միլանը» միավորներ է կորցնում

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Միլանը» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Բոլանիային»: Ընդ որում՝ միլանցիները միայն հանդիպման վերջին րոպեին խուսափեցին պարտությունից:

26-րդ րոպեին Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսն առաջ մղեց «Բոլոնիային», սակայն խաղի վերջին րոպեին Զլատան Իբրահիմովիչը խփեց «Միլանի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:

«Միլանը» վաստակեց 68 միավորով եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Թուրինի «Յուվենտուսին»: Թուրինցիներն ապրիլի 22-ին սեփական խաղադաշտում ուժերը կչափեն «Ռոմայի» հետ:

Իտալիայի առաջնություն 34-րդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 1:1

Իբրահիմովիչ, 90 – Ռամիրես, 26

Հեռացում՝ Բոներա, 86 («Միլան»)

«Չեզենա» - «Պալերմո»՝ 2:2

Սանտանա, 26, Ռենելա, 28 – Բերտոլո, 20, Սիլվեստրե, 45


«Ջենոա» - «Սիենա»՝ 1:4

Գրոսո, 79 (ինքնագոլ) – Բրիենցա, 17, 37, Դեստրո, 19, Ջորջի, 49


«Լացիո» - «Լեչե»՝ 1:1

Մատուզալեմ, 82 – Վալերի Բոժինով, 90


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս