20:54  ,  21 հոկտեմբերի, 2013

Լեւոն Պաչաջյան. Վարդան Մինասյանը ճիշտ ժամանակին է լքում հավաքականը

Կարծում եմ, որ Վարդան Մինասյանը հետագայում դարձյալ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շվեդիայի «Ասիրիսկայում» հանդես եկող Լեւոն Պաչաջյանը՝ մեկնաբանելով Վարդան Մինասյանի՝ թիմից հեռանալու մասին հայտարարությունը։

«Վարդան Մինասյանը մեծ աշխատանք կատարեց հավաքականում եւ իրոք լավ արդյունքի հասավ։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ ճիշտ ժամանակին է նա լքում հավաքականի ղեկը, քանի որ իմ համեստ կարծիքով, նա առավելագույնը տվել է այս պահի համար։ Բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ նա նորից կգլխավորի հավաքականը, որովհետեւ շատ լավ գիտի թե հոգեբանությունը, թե հայկական ֆուտբոլն ամբողջությամբ։ Կարծում եմ, որ արտասահմանցի որեւէ բարձրակարգ մարզիչ կգլխավորի հավաքականը, որովհետեւ գալիք ընտրական փուլում մերոնք պայքարելու են խմբից դուրս գալու համար»,- ասաց Լեւոն Պաչաջյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով