Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք ակումբներ ցանկանում էին ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
Mundo Deportivo-ի համաձայն՝ եվրոպական մեծ ակումբներից մեկը Adidas ընկերության օգնությամբ ցանկանում էր 250 միլիոն եվրոյով ձեռք բերել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին։ Հենց այդքան է կազմում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Սակայն բանակցությունները վերջին պահին ընդհատվել են եւ կատալոնական ակումբն այդպես էլ չի ստացել պաշտոնական առաջարկ։
Հիշեցնենք, որ Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում