Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ նրա ընկերուհու՝ հայտնի ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերի պսակադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, հաղորդում է «Взгляд»-ը։
Ուկրաինացի բռնցքամարտիկը ցանկանում է, որ պսակադրության արարողությունը տեղի ունենա Կիեւում, իսկ դերասանուհին՝ ԱՄՆ-ում։ Ամենայն հավանականությամբ, զույգը կընտրի այլընտրանքային տարբերակ. սկզբից հարսանիքը տեղի կունենա Ուկրաինայում, իսկ մեկ շաբաթ անց տոնակատարությունը կշարունակվի նաեւ ԱՄՆ-ում։ Դրանից հետո սպասվում է մեղրամիս, այդ պատճառով ուկրաինացու խոստացած երրորդ մենամարտը 2014-ին տեղի չի ունենա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում