14:02  ,  13 հոկտեմբերի, 2013

Սեբաստիան Ֆետելը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց «Սուզուկի» ավտոարշավարանում կայացած Ճապոնիայի Մեծ մրցանակի խաղարկությունը: «Ռեդ Բուլի» գերմանացի մրցարշավորդը հետ թողեց «Լոտուսի» ներկայացուցիչ Ռոմեն Գրոժանին եւ «Ռեդ Բուլի» երկրորդ ավտոարշավորդ Մարկ Վեբերին:

Մրցաշրջանի ավարտից չորս Գրան պրի առաջ Ֆետելն ունի 297 միավոր եւ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ֆերնանդո Ալոնսոյին 90 միավոր: «Ֆերարիի» ավտոարշավորդը Ճապոնիայում չորրորդն էր: Հաջորդ փուլում՝ Հնդկաստանի Գրան պրիում (հոկտեմբերի 25-27) աշխարհի եռակի չեմպիոն Ֆետելը 10 միավոր վաստակելու դեպքում չորրորդ տարին անընդմեջ կհռչակվի չեմպիոն:  

Նախագծողների գավաթի խաղարկությունում «Ռեդ Բուլը» 445 միավորով անվիճելի առաջատար է: Երկրորդ տեղում ընթացող «Ֆերարին» ունի 297 միավոր, «Մերսեդեսը» 287 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում