20:40  ,  10 հոկտեմբերի, 2013

Ո՞վ է բուլղարացի ֆուտբոլիստներից միջնամատ ցույց տվել հայ երկրպագուներին (ֆոտո)

«Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 10-ին հայ ֆուտբոլային երկրպագուները չափազանց ագրեսիվ էին դիմավորել ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականին: Սակայն բուլղարացիներն էլ իրենց հերթին պատասխանել էին հայ ֆանատներին:

Բուլղարիայի հավաքականի եւ Սոֆիայի «Սլավիայի» եզրային պաշտպան Ռադոսլավ Դիմիտրովն ավտոբուսից միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին, ովքեր վանկարկում էին «Цигане» եւ բազմաթիվ հայհոյանքներ: 25-ամյա Դիմիտրովը 4 խաղ է անցկացրել Բուլղարիայի հավաքականի կազմում:

Իր հերթին իտալական «Վերոնայի» դարպասապահ Նիկոլայ Միխայլովն ավտոբուսից կանխատեսեց բուլղարացիների 3:0 հաշվով հաղթանակը:

 

Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա աշխարհի առաջնության ընտրական խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։ Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիներն ունեն 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով