19:11  ,  20 սեպտեմբերի, 2013

Ռոբերտ Արզումանյանն առայժմ չի վիրահատվի

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը Չեխիա - Հայաստան հանդիպմանը հարցականի տակ էր: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել գարնանը: Գերմանիայում անցկացրած բուժնումից հետո, նախնական որոշվել էր, որ ֆուտբոլիստը կվիրահատվի աշնանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Արզումանյանի գործակալ Տիգրան Մկրտչյանը հայտնեց, որ առայժմ ֆուտբոլիստը չի վիրահատվի: «Ռոբերտը ստանում է համապատասխան բուժում եւ միշտ բժիշկների ուշադրության կենտրոնում է: Հիմա Ռոբերտը գանգատներ չունի եւ պատրաստվում է «Աստանայի» հետ շատ կարեւոր հանդիպմանը: Մրցաշրջանի ավարտին Ռոբերտը եւս մեկ անգամ բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք վիրահատության կարիք կա, թե ոչ: Հիմա ամեն ինչ նորմալ է»,- ասել է գործակալը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով