Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ամենամյա հավաքի ժամանակ կհայտարարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի մրցակցի անունը, հաղորդում է World Boxing News-ը։
Կլիչկոն պետք է պաշտպաներ տիտղոսը կանադացի Բերմեյն Ստիվերնի հետ մենամարտում, սակայն ուկրաինացին ցանկանում է կարիերան ավարտել Դեւիդ Հեյի հետ մենամարտով։
Կլիչկոյի հետ մենամարտելու իրավունք ստանալու համար Հեյը դեռ պետք է հաղթի Թայսոն Ֆյուրիին։
WBC-ի ամենամյա հավաքը տեղի կունենա նոյեմբերի 3-ից 9-ը Թաիլանդում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում