Բալոտելին շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ասել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։ Լեգենդար բրազիլացին վստահ է, որ «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվողը դառնալու է Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ․ առաջնության գլխավոր աստղերից մեկը։
«Բրազիլացիները Բալոտելիին գործում տեսել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ։ Այստեղ նրան սիրում են եւ սպասում են 2014-ին կայանալիք աշխարհի առաջնությունում։ Մարիոն շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով Բրազիլիայում պետք է ցուցադրի իր լավագույն որակները»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին իտալացիները Թուրինում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան Չեխիայի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում