16:36  ,  11 սեպտեմբերի, 2013

Daily Mail. Հայաստանի հավաքականի պարտությունը եւ Օզբիլիսի անկյունայինի անհաջող իրացումը կտխրեցնեն Քիմ Քարդաշյանին

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպմանը, որի ընթացքում նաեւ տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ անկյունային հարվածի անհաջող իրացումը։

«Հայատանի հավաքականը պարտվել է Դանիել Ագերի հաջող իրացրած 11 մետրանոց հարվածի հետեւանքով։ Այս հանդիպման ընթացքում նաեւ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ Մոսկվայի «Սպարտակի» առաջատարներից մեկը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չկարողացավ իրացնել անկյունային հարվածը՝ ընկնելով հարթ տեղում։ Այս անկյունայինը կարելի է վստահաբար անվանել ֆուտբոլի պատմության մեջ վատագույններից մեկը։

Հայաստանի հավաքականի պարտությունը եւ Օզբիլիսի անկյունայինի անհաջող կատարումը, ամենայն հավանականությամբ, տխրեցրել են Քիմ Քարդաշյանին, ով Կոպենհագենում հայերի 4։0 հաշվով հաղթանակից հետո գրել էր. «Առա՛ջ, Հայաստան»,- գրում է բրիտանական պարբերականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով