14:25  ,  6 սեպտեմբերի, 2013

Չեխական մամուլ. Մեր կոկորդին դանակ է դրված (ֆոտո)

Սեպտեմբեի 6-ին չեխական տպագիր մամուլի գլխավոր թեման Չեխիա - Հայաստան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումն է: Չեխական հայտնի մարզական օրաթերթ Sport-ն իր առաջին էջում գրել է. «Այսօրվա խաղում հաղթանակից բացի ոչինչ գոյություն չունի, միայն երեք միավորի հետևից»: Չեխերն անդրադարձել են նաեւ Հայաստանի հավաքականի հավանական կազմին: Ի տարբերություն երեկվա մարզման հավանական կազմին, չեխերը կարծում են, որ այնուամենայնիվ հայերի ձախ եզրում կխաղա Լևոն Հայրապետյանը: Sport-ն անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածում խոսվում է նրա մանկության, ընտանիքի, հոր մասին:

Չեխիայի հավաքականի մասին լրագրողները գրել են՝ «Մեր կոկորդին դանակ է դրված»: Ինչպես երեւում է չեխական պարբերականներից, չեխերն այս խաղից շատ են վախենում: Նրանց համար ամեն բան կորոշվի այս խաղում:

Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով