Լոնդոնի «Արսենալը», գնելով Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, տրանսֆերային ռեկորդ է սահմանել ակումբի պատմության մեջ, փոխանցում է Sky Sports-ը:
24-ամյա Օզիլին ձեռք բերելու համար լոնդոնցիները վճարել են 42.4 միլիոն ֆունտ ստերլինգ (50 միլիոն եվրո): Նախորդ ռեկորդն իսպանացի Խոսե Անտոնիո Ռեյեսի տրանսֆերն էր: 2004-ին Արսեն Վենգերի թիմն իսապնական «Սեւիլիային» 17.6 միլիոն ֆունտ էր վճարել Ռեյեսի տրանսֆերն իրականացնելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում